Սերժ Սարգսյանը վախեցրել է գեներալ Մանվելին

serj manvelՄի քանի շաբաթ առաջ ՀՀԿ-ական գեներալ Մանվելը ՀՀԿ-ին պատկանող հեռուստաընկերության եթերում անդրադառնալով հողերի հանձնման լուրերին, բառացիորեն հայտարարել է.«Էդ տարածքների մասին խոսալը, բանը սաղ ավելորդ ա: Եսիմ ով իրան, ինչ փիլիսոփայի կամ ինչի տեղ ա դնում էտի ինքը գիտի, թող կանգնի հայելու դեմ խոսա իրա համար: Էս տարածքները զիջելու խնդիր ընդհանրապես չկա: Ոչ մենք կարող ենք զիջել, ոչ էլ նրանք են մեզ զիջում: Մենք ինչը զիջենք` մեր ժողովրդին կենդանի հանձնենք Ադրբեջանին: Էդ խոսացողները առանց գիտակցելու խոսում են…»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Հետաքրքիր է լսել Մանվել Գրիգորյանի նման կարծիքը այն դեպքում, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր  հարցազրույցների ժամանակ վերահաստատում է տարածքներ զիջելու գաղափարը: Սերժ Սարգսյանը ասում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է արել նաև 2001 թվականին ՀՀ ԱԺ-ում, երբ դեռ Պաշտպանության նախարար էր.«Ես 2001-ից չեմ խոսում փոխզիջումների մասին, այլ ընդհանրապես 90-ական թվականներից։ Նաև այն ժամանակ, երբ մեր ջոկատներին համոզում էի, որ անհրաժեշտություն կա վերացնել շատ կրակակետեր։ Դրանց վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք նպատակ չի հետապնդել ավելացնել Ղարաբաղի կամ Հայաստանի տարածքը: Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 94 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է: Հարցին չի կարելի միակողմանի մոտենալ և ամեն քայլափոխի ասել, որ մենք ազատագրել ենք, Աղդամը մերն է, Միրբաշիրը մերն է»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Մանվել Գրիգորյանի այս հայտարարությունից հետո իշխանական լրատվամիջոցները մեծ քննարկման թեմա դարձրեցին Արցախցի հրամանատար Վահան Բադասյանի հայտարարությունը, որտեղ նա նշում է Մանվել Գրիգորյանի կողմից իրականացված անօրինականությունները: Այս հայտարարաության տարածումը իշխանական լրատվամիջոցներով հատկապես հետաքրքիր է այն դեպքում, երբ նույն Վահան Բադասյանի նույնանման հայտարարությունը որևէ կերպ չտարածվեց և արձագանքը չգտավ, երբ նա դա արդեց ապրիլի առաջին օրերին:

Մեր տեղեկություններով իշխանությունները Մանվել Գրիգորյանի կատարած անօրինականության մասին նման արշավ են սկսել՝ նրան հասկացնելու համար, որ չփորձի անել հայտարարություններ, որոնք տարբերվում են Սերժ Սարգսյանի հայտարարություններիև առավել ևս դեմ են նրա հայտարարություններին: Մանվել Գրիգորյանին ցույց են տվել, թե ինքը որքան անընդունելի է հանրության կողմից և որքան խոցելի են իր դիրքերը:

Դիտվել է 4,433 անգամ
 


Այս թեմայով