Սերժ Սարգսյանը ստորագրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրի վավերացման օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքը, որն Ազգային ժողովը ընդունել էհոկտեմբերի 5-ին:

Համաձայնագրում, հիշեցնենք, մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից»։

Ազգային ժողովում համաձայնագիրը քննարկվել էր բուռն մթնոլորտում։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է նաև Ռուսաստանի և Բելառուսի միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի համաձայնագրին Հայաստանի միանալու մասին, Հայաստանի և Հորդանանի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերը վավերացնելու օրենքները:

 


Այս թեմայով