Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը Ռիոյում հանդիպել է Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ

Սերժ Սարգսյանը Ռիոյում հանդիպել է Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ

18494_bԱշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր՝ օգոստոսի 13-ին, Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ:

Նա վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ և հիշեցրել, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումը ավելի է արժևորվելու:

«Ձեր երկրպագուները շատ են, բայց ձեր առաջին երկրպագուները, առաջին սատարողները Հայաստանի քաղաքացիներն են, ձեր մարզիչներն են, Օլիմպիական կոմիտեն է: Դուք ինձնից շատ լավ գիտեք՝ լարվել պետք չէ: Սպորտը այնպիսի բան է, որ միշտ կարող է լինել հաջողություն և անհաջողություն՝ կարևորը, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել: Վերջին տարիներին բավականաչափ աճել է մրցանակների թիվը: Նորից եմ կրկնում, ամենակարևորը այն է, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել»,- հանդիպման ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը:

18493_b 18491_b 18488_b 18486_b 18481_b 18479_b

Դիտվել է 266 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy