Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը ՊՆ-ում նոր նշանակում է արել

Սերժ Սարգսյանը ՊՆ-ում նոր նշանակում է արել

սերժՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահը ղեկավարվե է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մելսիկ Չիլինգարյանն ազատվել էր մայիսի 20-ին։

Դիտվել է 363 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy