Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի շրջանները

629B2E35-FF0E-4518-AC51-35C58839BC2B_w640_r1_s_cx0_cy17_cw0Ապրիլի 21-ին երկօրա այցով Հայաստան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ ‪Լավրովը։ Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ, Լավրովին կընդունի նաեւ Սերժ Սարգսյանը:  Այս տեղեկատվության հրապարակումից հետո ռուսական մամուլը ակտիվորեն սկսեց քննարկել ՌԴ Արտաքին գործերի նախարարի այցը և թե որն է լինելու բանակցությունների առարկան:

Սպասվելիք հանդիպման կապակցությամբ ռուսական “Коммерсантъ” պարբերականը հերթական անգամ անդրադարձել է ղարաբաղյան թեմային: Ադրբեջանի նախագահի աշխատակազմից թերթին հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ ակտիվ բանակցությունները վերսկսելու առաջարկով: Իսկ պարբերականի Կրեմլի զրուցակիցը նաև հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց մեծ կարևորություն է տալիս:

Ռուսական պարբերականը իր անդրադարձում հիշում է նաև Կազանում կայացած բանակցությունների առարկան:  Կազանում տապալված այսպես կոչված ճանապարհային քարտեզը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք թերթը, ի դեպ, որակել է «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»: Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի և Քելբաջարի, ինչպես նաև մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի և Լաչինի շրջանների մասին է:

Հասկանալի է, որ ռուսական կողմը փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերձնել և անելու է ամեն բան, որպեսզի հայկական և ադրբեջանական կողմը հասնեն որոշակի համաձայնության: Լավրովի այցին ընդառաջ ռուսական ամենահեղինակավոր պարբերականի հրապարակումը հուշում է, որ ՌԴ առաջարկը հենց  Կազանում քննարկված տարբերակն է լինելու: ՌԴ-ն կփորձի նաև ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, որպեսզի հասնի իրեն ցանկալի որոշման կորզմանը:

Ամենայն հավանականությամբ պատահական չէ, որ իշխանական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ այս օրերին ակտիվորեն շրջանառության մեջ են դնում տարածքներ հանձնելու անհրաժեշտության գաղափարը: Ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել այն  տարածքները, որոնց մասին քննարկում արդեն եղել է Կազանում:

Ի դեպ պետք է հիշել, որ երկար ժամանակ հայկական կողմը թմբկահարում էր, որ Կազանի հանդիպումից հետո խնդրի լուծման հնարավորությունը տապալվել է Ադրբեջանի պատճառով:

Դիտվել է 36,560 անգամ
 


Այս թեմայով