Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջման. Ալիևը սպառնում է

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Ադրբեջանական կառավարության նիստի ժամանակ Ալիևը ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, և բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով:

Ադրբեջանի նախագահի այս հայտարարությանը հետոէ Սոչիում ԱՊՀ երկրների նախագահների հանդիպումից առաջ ՀՀ նախագահի մամուլի Խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հայտարարությամբ հանդես եկավ, որում նա մի քանի կոշտ հայտարարություն էր արել.«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը: Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին»,-ասել էր Հակոբյանը։

Այս ամենից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ որևէ կերժպ անդրադարձ չակատարեց Ալիևի հայտարարությանը: Սա երկու բան կարող է նշանակել, որ կամ Սարգսյանին Ռուսաստանում համոզել են, որ չգնա սրացումների, կամ Սարգսյանը որոշել է այդ կերպ ցույց տալ, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ նա պետք է խոսի Արցախի խնդրի մասին:

Ամեն դեպքում Ալիևի հայտարարությունից հետո թվում էր, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է չհանդիպեր Ադրբեջանի նախագահի հետ, սակայն Սոչիից վերադառնալուց կարճ ժամանակ հետո հայտնի դարձավ, որ հանդիպում ամեն դեպքում տեղի կունենա: Սերժ Սարգսյան — Իլհամ Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ` հոկտեմբերի տասնվեցին, Ժնևում, այս մասին երեկ իշխող Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասել էր Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ այսօր հստակեցրել ՀՀ նախագահի աշխատակազմից:

Իհարկե իշխանությունները կարող են ասել, որ Սարգսյանը հանդիպման է գնում հանուն Արցախի խնդրի լուծման, սակայն մի տեսակ պարտվողական ֆոն է ստեղծվում, Ալիևի հայտարարությունից հետո գնալ հանդիպման: Տպավորություն է ստեղծվում նաեւ, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջման, երբ Ալիևը սպառնում է:իջման, երբ Ալիևը սպառնում է:

 


Այս թեմայով