Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է կատարել «Լավրովի պլանը»

17271Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում, երեկ հանդիպում ունեցավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս հանդիպումից առաջ, հակասական հայտարարությամբ հանդես եկավ ռուս փիլիսոփա, Եվրասիական միության գաղափարական հիմնադիր` Ալեքսանդր Դուգինը: Նա հայտարարել էր, որ Հայաստանը առանց մեծ գին պահանջելու պետք է  հանձնի Արցախի հինգ շրջանները.«Հայաստանը պետք է համաձայնի «Լավրովի պլանին» և հանձնի 5 շրջանները Բաքվին: Հայաստանը չպետք է փորձի մեծ գին պահանջել դրա համար, իսկ Ռուսաստանի Դաշնությունը կապահովի Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը»,-ասել է Դուգինը:

Այն որ Դուգինը ներկայացրել է ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը` միանշանակ է: Դուգինը ինչ որ առումով Ռուսաստանում օրակագ թելադրող է, նա տեղյակ է Կրեմլի ներքին անցուդարձին և չէր կարող ասել բան, որը  ենթադրության արդյունք լինի:

Ահա Դուգինի նման տեսակետից հետո հետաքրքիր էր լսել Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայում: Սերժ Սարգսյանը` իր ելույթի Արցախին նվիրված հատվածում, հայտարարում է.«Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ Ձեզ, ռուսական կողմին անձամբ երախտագիտություն հայտնել այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը գործադրում է ԼՂ հարցի դիվանագիտական, քաղաքական կարգավորման հարցում: Եվ, անշուշտ, այստեղ շատ-շատ կարևոր է, որպեսզի կատարվեն պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիմա հետաքրքիր է հասկանալ, թե կոնկրետ ինչի է պատրաստ  Սերժ Սարգսյանը և արդյոք ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ է մտնում նաև Դուգինի հայտարարած զիջումը:

Դիտվել է 536 անգամ
 


Այս թեմայով