Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել

ՍԵՐԺԼինելով պատերազմական իրավիճակում, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելով Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել սեփական հասարակությանը՝ բանի տեղ չդնելով հանրության կարծիքը: ԱԺ-ում նման  հայտարարություն հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ բարեփոխումների հանրաքվեին նախորդող «ոչ»-ի քարոզարշավը տանելու համար իրենք կենտրոնացնելու են բարեփոխումներին դեմ արտահայտվող ճամբարի բոլոր ռեսուրսները: Պատգամավորը նշեց, որ լինելով «ոչ»-ի ճամբարի խորհրդարանական ուժ, իրենք ունեն հնարավորություն քարոզարշավի անցկացման համար անվճար եթեր ստանալ Հանրային հեռուստատեսությունից, ինչը կօգտագործեն:

«Մենք, որպես կուսակցություն, քարոզարշավի փորձ ունենք, ամեն ինչ անելու ենք, որ ստեղծենք ընտրարշավի մեր կառույցը: Բանակցություններ կսկենք «ոչ»-ի ճամբարի մյուս ուժերի հետ՝ ռեսուրսների միավորման, կոորդինացման ուղղությամբ»,– նշեց Զուրաբյանը:

 


Այս թեմայով