Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետին

Սերժ-սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին հրամանագիր է ստորագրել Կոմիտաս Մուրադյանին ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ- կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչու թյունից, հրամանագրում նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով Զինվորական ծառայություն անցնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ.

Գեներալ-մայոր Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից»:

скачанные файлы

Դիտվել է 592 անգամ
 


Այս թեմայով