Սերժ Սարգսյանը չի կարողանում ազատվել Յուրի Խաչատուրովից

4_94Հայաստանը վերջին շրջանում ռուսահպատակության ճանապարհն է բռնել: Այս գործում հատկապես  մեծ ջանասիրությամբ են աշխատում ԽՍՀՄ-ի, իսկ այժմ արդեն ՌԴ-ի շահերը սպասարկողները: Ռուսաստանի շահերը սպասարկողներից ամենահայտնին ՀՀ ՊՆ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովն է: Նա Հայաստանում եզակի պաշտոնյաներից է ում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող «թարս աչքով» նայել:

Քչերին է հայտնի, որ 90-ական թվականներին տխրահռչակ Խաչատուրովը ներգրավված էր հայ ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող գործողություններում: Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղում դեռևս հիշում են, թե ինչպես Խաչատուրովի գլխավորած խումբը ոչնչացրեց ինքնապաշտպանական ուժերի ենթակայության տակ գտնվող ԿՍ 19 տեսակի զինատեսակը, որը այսօր էլ բավական արժեքավոր  զինատեսակ է:

«Ստիան 200 մետր դբա ներքև , որ նաս կտեսնեն թնդանոթները, որ պայթացրել ա Խաչատուրովը»,-ասաց Վերի Կարմիրաղբյուր գյուղի  բնակիչ 76-ամյա Մեժլում պապը:

Իսկ թե ինչպես է հաջողվել Խաչատուրովին նման գործողություններ ղեկավարելուց հետո հայկական զինված ուժերում պահպանել նման ազդեցություն, անհասկանալի է մնում: Ըստ հավաստի տեղեկությունների Խաչատուրովին աջակցումէ  Մոսկվան և ամեն բան արվում է ռուսական կողմից, որպեսզի նա շարունակի պաշտոնավարել: Պատահական չէր նաև այն, որ չնայած նրա թոշակային տարիքին Սերժ Սարգսյանը երկարաձգեց նրա պաշտոնավարումը:

Սերժ Սարգսյանը շատ է ցանկանում ազատվել այս կերպարից, միայն թե ոչ մի կերպ չի ստացվում Մոսկվայի «դաբրոն» ստանալ, իսկ այն որ նախագահի աթոռը զբաղեցնող մարդը չի կարող առանց Մոսկվայի համաձայնության նման մասշտաբի քայլ իրականացնել հասկանալի է բոլորին: Մոսկվային հաճոյանալու վառ դրսևորում էր, Սերժ Սարգսյանը ստորագրած հրամանագիրը, ըստ որի Խաչատուրովի զինվորական ծառայության ժամկետը երկարացվեց   4 տարով: Նրա ծառայության ժամկետը երկարաձգվեց   2013 թվականի հուլիսի 30-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը:

Հ.Գ.Մնում է հասարակությունը հասկանա, թե ով է իրականում Յուրի Խաչատուրովը և հասնի նրա պաշտոնանկությանը:

Դիտվել է 1,251 անգամ
 


Այս թեմայով