Սերժ Սարգսյանը որոշել է, որ նրանք հեռանում են

seyran-saroyanՀայաստանի Հանրապետական կուսակցությունը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը գնում են իրավիճակի փոփոխության: ՀՀԿ-ից վանվում են այն կադրերը, որոնք անընդունելի են հասարակության համար: Առաջիկա ԱԺ ընտրությունները ևս տարբերվելու է նախորդ ընտրություններից: Politik.am-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը ունի հստակ որոշում, թե ովքեր  չեն կարողանա ներգրավվել ՀՀԿ ցուցակում: Այդ անձանց հետ արդեն իսկ անհրաժեշտ զրույց վարվել է և նրանք ստիպված են ընդունել, որ քաղաքականությամբ զբաղվելու իրենց ժամանակն անցել է:

Մեր տեղեկություններով գալիք ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակում չեն լինի գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը, Գարեգին Նուշիկյանը, Սամվել Ալեքսանյանը (նրան հավանաբար կփոխարինի իր ազգականներից մեկը), Հերմինե Նաղդալյանը, Մհեր Սեդրակյանը և մի քանի այլ անհայտ պատգամավորներ, որոնք որևէ կերպ չեն մասնակցել ԱԺ աշխատանքներին:

Դիտվել է 7,118 անգամ
 


Այս թեմայով