Home » Real Politik » Սերժ Սարգսյանը որոշել է «ոչնչացնել» Գագիկ Խաչատրյանին. նոր սկանդալ

Սերժ Սարգսյանը որոշել է «ոչնչացնել» Գագիկ Խաչատրյանին. նոր սկանդալ

D439C860-087B-4D23-A60B-D0B5111D2270_mw1024_s_n-1024x544Շաբաթներ առաջ, երբ Ֆինանսների նախարարությունից անջատվեց ՊԵԿ-ը, շատերը զարմացան: Անհասկանալի էր, թե ինչու ՊԵԿ-ը անջատվեց Ֆինանսների նախարարությունից, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս էր ինչ միացվել էր նախարարությանը:

Հասկանալի էր, որ այս կերպ փորձ է արվում թուլացնել Գագիկ Խաչատրյանի դիրքերը, սակայն անհասկանալի էր, թե «քամին»  որտեղից է փչում և ով է փորձում չեզոքացնել Գագիկ Խաչատրյանին: Ամեն ինչ ավելի հասկանալի դարձավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ Հարկային մարմիններում Գագիկ Խաչատրյանի  կողմից հիմնած կոռուպցիոն բուրգի հիմնումը: Այս ամենը բացահայտեցին ՊԵԿ մի շարք աշխատակիցներ՝ Սերժ Սարգսյանին ուղված բաց նամակում:

Մեր տեղեկություններով այս ամենը հստակ կազմակերպված արշավ է Գագիկ Խաչատրյանի դեմ: Իշխանություններն արդեն հոգնել են նրա սանձարձակություններից և փորձում են նրան հասկացնել, որ չափն անցել է: Իհարկե այս հրապարակումից հետո Գագիկ Խաչատրյանի դեմ իրավական պրոցես չի սկսի, սակայն այս կերպ նրան հասկացնում են, որ այլևս չի կարող անել այն ինչ արել է իր պաշտոնավարման ողջ ընթացքում:Տեղեկատվական այս ահաբեկումից հետո, Գագիկ Խաչատրյանը անգամ պաշտոնանկությունը շատ հանգիստ կտանի, քանի որ ընդդիմանալու դեպքում իրավապահ մարմինները կարող են հրահանգ ստանալ և ստուգել օդում կախված լուրերը, այդ դեպքում միանշանակ կարելի է ասել, որ միայն պաշտոնանկությունը չի փրկի Գագիկ Խաչատրյանին:

Այս ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու ՊԵԿ նախագահ նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Սերժ Սարգսյանը այս նշանակմամբ փորձում է քանդել այն բուրգը, որը կառուցել է Գագիկ Խաչատրյանը:

Դիտվել է 1,831 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy