Սերժ Սարգսյանը շփոթված է. նա արագ հեռացել է

Serj-Sargsyan11Այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ` Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի, Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ: Քաղաքացին դժգոհեց՝ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»: Սերժ Սարգսյանն էլ շարունակեց՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: «Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասաց քաղաքացին: Այս ընթացքում իշխանություններին տրված լավագույն պատասխանը կարելի է սա համարել: ՀՀ քաղաքացին լավագույնս ցույց տվեց Սերժ Սարգսյանի անելիքը: Եվ հենց այդ անբեկանելի ճշմարտությունն էր, որ ստիպեց Սերժ Սարգսյանին արագ հեռանալ տարածքից: Այս միջադեպը նաև ցույց տվեց իշխանությունների քարոզչության սնանկությունը: Երկար ժամանակ է, ինչ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե հանրությունը աջակցում է իրենց բարեփոխումներին, իսկ ՀՀ քաղաքացին հակառակը ապացուցեց: Վստահ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը այս պատասխանից հետո շփոթված է և պետք է փնտրի նոր ճանապարհներ հանրությանը ապացուցելու նոր Սահմանադրությանը այո ասելու պիտանելությունը:

Անի Ասլյան

Դիտվել է 1,160 անգամ
 


Այս թեմայով