Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է կատարել

Սերժ-սարգսյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ հունվարի 29-ին, հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

“Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի հունվարի 15-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և ԱԽ-1-Ե-3 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արսեն Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2. Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

3. Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.

Գայանե Մազմանյանին նշանակել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները”:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Դիտվել է 738 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy