Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Սերժ Սարգսյանը նոր նշանակումներ է արել

Սերժ-սարգսյանՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-ի հրամանագրերով նոր դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՀՀ Նախագահի հրամանագրով Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Սամվել Ուզունյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Դիտվել է 486 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy