Սերժ Սարգսյանը ներկայացրել է 3 պայման` բանակցային գործընթացի վերսկսման համար

շարմՂարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար նախագահ Սերժ Սարգսյանը երեք կարեւոր  պայման է առանձնացրել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

«Քայլ համար մեկ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկու՝ հասցեական հայտարարություններ և երեք՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Այս պահին բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, որովհետև, երբ գնում են մարտական գործողություններ կամ գոնե դրանք ամբողջովին չեն ավարտվել, երբ Ադրբեջանը խախտում է 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, որը ստորագրել է Արցախի ու Հայաստանի հետ, նաև խախտում է Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին»,-ասել է Շարմազանովը::

Դիտվել է 556 անգամ
 


Այս թեմայով