Սերժ Սարգսյանը մտմտում է ցրել Կառավարությունը. ով կփոխարինի Հովիկ Աբրահամյանին

Սերժ Սարգսյան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը մտմտում է առաջիկայում ՀՀ կառավարությունը ցրելու եւ բոլորովին նոր կառավարություն ձեւավորելու մասին: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելուց հետո նրան կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության անդամների մեծ մասը, կամ այլ կերպ ասած՝ բոլոր հին դեմքերը հրաժեշտ կտան իրենց նախարարական պաշտոններին: Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը, ծրագրված է եղել, որ կառավարության կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա աշնանը: Սակայն Հայաստանում ստեղծված նոր իրողությունը պարտադրում է գործընթացներն արագացնել: Հենց այս հանգամանքով է բացատրվում նաեւ այն փաստը, որ իշխանական լրատվամիջոցները եւս սկսել են անդրադառնալ պաշտոնյաների չարդարացված եւ պետական միջոցների հաշվին հարստանալու խնդրին»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


 


Այս թեմայով