Սերժ Սարգսյանը Մոնակոյում 3 մլն դոլար կորցրել է ղումար խաղալով

Սերժ Սարգսյան«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, ֆրանսահայ Շանթ Ոսկերիչյանը, ում մուտքը Հայաստան երկար ժամանակ ԱԱԾ-ն խոչընդոտում էր, հյուրընկալվել է ԳԱԼԱ ՀԸ «Կարևորի մասին» հաղորդմանը: Վերջինս համոզված է, որ խոչընդոտները պայմանավորված էին սփյուռքում ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ:

«Համահայկական հիմնադրամին փող մի տվեք, էդ փողերը գնում են Սաշիկին»,- նշում է Ոսկերիչյանն՝ ավելացնելով, որ այս կոչն ինքը հնչեցրել է նաև սփյուռքում:

«Սփյուռքը շատ հզոր ուժ ունի, բայց այդ ուժի մեկ հազարերորդն էլ չի գալիս Հայաստան, որովհետև իշխանություններն ասում են՝ փող տվեք ու լռեք»:

«Հայկական վերածնունդն» ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղ օգնություն ուղարկել է իր համախոհների միջոցով, նշում է՝ իրենք իշխանություններին չեն վստահում և որպես միջնորդ չեն տեսնում: Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ ասում է.«Անցած նոր տարուց առաջ ինքը Մոնակոյում 3 մլն դոլար 3 ժամվա ընթացքում կորցրել է ղումար խաղալով»:

Մանրամասնները ԳԱԼԱ հեռուստաընկերության կայքում

Դիտվել է 5,677 անգամ
 


Այս թեմայով