Սերժ Սարգսյանը հրաժարվում է իր պարտականություններից

3663
Այն որ Սերժ Սարգսյանն ապրում է այլ իրականությունում և իրեն խորթ են այն ամենն ինչ կատարվում է Հայաստանում գիտեն բոլորը, սակայն ժամանակ առ ժամանակ նա ինքն է այդ մասին հիշեցնում հասարակությանը:

Սերժ Սարգսյանի այդ հիշեցումները դառնում են թևավոր խոսք և դրանք լավագույնս են բնութագրում նրան որպես երկրի նախագահի: Հասարակությունը դեռ չի մոռացել անցյալ տարի Եռաբլուրոմ նրա արած արտահայտությունը, որը ուղղված էր այդտեղ հավաքված կանանցից մեկինˋ «Եկել ես ստեղˋ մեր տոնը խանգարում ես, որ ինչ անես»: Որքան էլ, որ անհավատաալի է, Սերժ Սարգսյանը օրերս արել է արտահայտություն, որի «փայլը» խամրեցնում է նախկինում իր ասած բոլոր թևավոր խոսքերը: Օրերս Կոնդ թաղամասի բնակիչները, որոնք 7 տարի է, անտուն են մնացել, հավաքվել էին Սարգսյանի նախագահական առանձնատան մոտ՝ եւս մեկ անգամ իրենց խնդրի մասին հիշեցնելու:

Այս անգամ որքան էլ, որ զարամնալի էր Սերժ Սարգսյանը իջավ իր մեքենայից և մոտեցավ բնակիչներին: Կարելի էր կարծել, որ սա մտածված PR քայլ էր և Սերժ Սարգսյանը իրեն կդրսևորեր այնպես, ինչպես երկրի ընտրված և ժողովրդի լիարժեք վստահությունը վայելող նախագահը: Տրամաբանությունը հուշում էր, որ Սերժ Սարգսյանն իր օգնականներին կտար ինչ որ հրահանգներ, որոնք իհարկե չէին իրագործվելու, սակայն գոնե տպավորություն կստեղծվեր, թե նա իրեն երկրի նախագահ է զգում: Սերժ Սարգսյանը չարեց այն, ինչ թեկուզ չընտրված, բայց իր քաղաքացիներին գոնե խղճացող նախագահը կաներ, նա արեց ճիշտ հակառակը, ասելով.«Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ի՞նձ մեղադրեք»: Սա արդեն կարծում ենք չափից դուրս է և ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչի համար են ՀՀ քաղաքացիներն արժանանում նման անարգանքի: Սերժ Սարգսյանն երևի մոռացել է, որ նա Հայաստանի Հանրապետության նախագահն է և եթե երկրում որևէ բան այն չէ, ապա այդ ամենի համար ինքն է պատասխանատու այնքան ժամանակ քանի դեռ նա անմիջական պատասխանատուներին չի պատժել:

Քաղաքացիների նման թշվառ կյանքի համար պատասխանատու է կառավարությունը, իսկ այդ կառավարությանը դեռևս հանդուրժում է Սերժ Սարգսյանը և ավելին աջակցում է կառավարության վարած քաղաքականությանը: Այս դեպքում միանշանակ պատասխանատվությունը ընկնում է նախագահի վրա, իսկ եթե Սերժ Սարգսյանը իրականում տեղյակ չէ, թե ինչ իրավիճակում է ապրում հսարակությունը և ինչ պայմաններում է հայտնվել երկիրը, ապա կստացվի, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, ինչը միանշանակ այդպես չէ: Այնպես, որ անիմաստ է փնտրել որևէ բացատրություն, քանի որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով հրաժարվում է իրականացնել իր պարտականությունները: Սրանք բամբասանքներ չեն, այլ իրականություն է, որը հնչել է նախագահի շուրթերից:

 


Այս թեմայով