Սերժ Սարգսյանը հրաժարվել է

A86C4143-222B-4F41-B69C-EC112FB9E71F_mw1024_n_sԱյսօր հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը անխուսափելի է համարել: Նախագահ Տեր-Պետրոսյանը բերել է հիմնավոր փաստեր այս առումով, սակայն առանց դրա էլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր առօրյա կյանքում հանդիպում է բազմաթիվ հիմնավոր պատճաների, ըստ որի Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

Դիտարկելով Հայաստանի ներկա իրավիճակը և տեսնելով իշխանությունների քայլերը՝ կարելի է եզրակացնել, որ նրանք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը և նրանք մեկ այլ երկրի իշխանավորներ են և Հայաստանի դժբախտություններին հետևում են կողքից: Հայաստանը արտաքին քաղաքականություն այլևս չունի, քանի որ իրեն նախագահ հռչակած Սերժ Սարգսյանը ամենակարևորագույն պահերին քնած է, իսկ թե ինչ կվորոշեն Հայաստանի համար և Հայաստանի փոխարեն նա դա թողնում է  Վլադիմիր Պուտինին և նրա իշխանությանը:

Այսօր ավելի քան դժվար է Հայաստանում ապրող մարդկանց համար դիմակայել այն դժվարություններին, որոնք առաջացել են կառավարության գործունեության, իսկ ավելի ճիշտ անգործության պատճառով:Նման աղքատության չկա նաև արդարադատություն՝ Լիսկան վկա, որը ևս մեծ պատճառ է հիասթափվելու սեփական երկրից: Այնպես որ վստահ կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չունի իշխանություն և այս անիշխանության պայմաններում ով ինչ հասցնում իրականացնում է:

Պետք է միայն մի բան հաշվի առնել, որ Սերժ Սարգսյանը այժմ չի կարող հրաժարական տալ, քանի որ նա ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվել է շատ ավելի վաղ՝ կեղծված նախագահական ընտրությունների ժամանակ: Նա ՀՀ քաղաքացիների նախագահը չէ, այլ ներկայացնում է մի խումբ օլիգարխների:

Դիտվել է 93 անգամ
 


Այս թեմայով