Մոտենում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները և քաղաքական դաշտում իրավիճակն ավելի է պարզվում: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը արդեն իսկ սկսել է իրագործել Սահմանադրական բարեփոխումների հետ իր մշակած պլանը: Ըստ ՀՀԿ-ում շրջանառվող խոսակցությունների Սերժ Սարգսյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների բարեհաջող ավարտից հետո պատրաստվում է հրաժարական տալ և կարճ ժամանակ անց կդառնա վարչապետ, որը լուրջ լիազորություններ կունենա արդեն նոր Սահմանադրության համաձայն: Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո ՀՀ նախագահ կդառնա ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, իսկ ՊՆ նախարար կդառնա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Դեռևս անհայտ է, թե ով կդառնա ԱԺ նախագահ, այս պահին ըստ շրջանառվող խոսակցությունների Սերժ Սարգսյանը այդ պաշտոնը կառաջարկի Հովիկ Աբրահամյանին, սակայն դա իրավիճակից է կախված և գուցե գա պահ, որ ԱԺ նախագահ դառնա Արմեն Աշոտյանը:
Հ.Գ. Չնայած այս պլանին պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը անկանխատեսելի գործիչ է և գուցե վերջին պահին ամեն ինչ փոխվի: