Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանը ՀՀԿ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել

Սերժ Սարգսյանը ՀՀԿ ծերերին հանձնարարել էր առաջարկներ ներկայացնել

serj«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ ծերերին հանձնարարել էր  առաջարկներ ներկայացնել, թե ինչպես են  պատկերացնում ՀՀԿ քաղաքական հանձնաժողովի աշխատանքը:

Հիշեցնենք, որ նախորդ ԳՄ-ում Հովիկ Աբրահամյանը նեղսրտել էր, թե հանձնաժողովին ու իրեն բանի տեղ դնող չկա, ով ինչ ուզում՝ ասում-խոսում է, մինչդեռ պետք է համաձայնեցնեն իրենց հետ, իրենք էլ ասեն` ինչպես, ով, երբ: «Ո՞վ կարա ինչ ասի, թե ես ինչ պետք է խոսեմ, ինչ ասեմ»,- հակադարձել էր Ռազմիկ Զոհրաբյանը: Թե երեկ ինչ առաջարկներ են ներկայացրել ԳՄ նիստին, մեզ չհաջողվեց ճշտել, կփորձենք այսօր»:

Դիտվել է 29 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy