Սերժ Սարգսյանը հեռանում է. Ինչ է սպասվում քաղաքական դաշտին

2864Սերժ Սարգսյանը հեռանում է նոր ծրագրեր պլանավորելու:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում չի պատրաստվում զբաղեցնել ո՛չ երկրի նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները: Այս մասին երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ փարատելով այն կասկածները, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխություններից հետո հավակնելու է ԱԺ նախագահի պաշտոնին:

Սկզբում, երբ Հանրապետական նախագահը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումներ է  ձեռնարկելու ընդդիմադիրները անհապաղ պնդեցին, որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ իշխանությունը փորձում է պահպանել և հիմա էլ ցանկանում է սահմանադրության փոփոխելու գնով ապահովել իր իշխանության վերարտադրությունը: Սրան  հաջորդեց Սերժ Սարգսյանի մյուս հայտարարությունը, որ ևս մեկ անգամ չի հավակնում նախագահ դառնալ, ապա  նշեց, որ ինքն էլ է դեմ կառավարման խորհրդարանական մոդելին, որը առաջարկվում է նոր սահմանադրության նախնական տարբերակով:

Օրեր առաջ նոր նախագիծը հրապարակվեց, որը գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից արհամարհանքի արժանացավ: միայն ՀՅԴ-ն է, որ կարծես թե, չի շտապում: ՀՅԴ-ի դեպքում հասկանալի է թե ինչու:

Սերժ Սարգսյանի հայտարարություններին, եթե գումարեն Դավիթ Հարությունյանի վերջին հայտարարությունը ստանում ենք այն, որ Սերժ Սարգսյանը  դեմ է կառավարման համակարգի փոփոխությանը, սակայն ձեռնարկել է նման փոփոխություն և չի հավակնում ոչ ԱԺ նախագահի և ոչ էլ երկրի ղեկավարի պաշտոններին:

Հարց է առաջանում՝  Սերժ Սարգսյանն ի՞նչ է անելու, երբ փոխվի սահմանադրությունը, որտե՞ղ է լինելու նա:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ  երեկ  հայտարարեց, որ ՀՀԿ-ի գլխավոր խնդիրը չէ Սահմանադրական փոփոխությունը: Ակնկալել, որ Սերժ Սարգսյանը գնալու է թոշակի միամիտ մարդու հույս կլինի, քանի որ Սերժ Սարգսյանն իշխանության է եկել առերևույթ մի պայմանով՝ գնալուց Հայաստանն իր հետ տանել: Այսինքն, Սերժ Սարգսյանն ու օլիգարխիան Հայաստանից չեն հրաժարվի և ոչ մի դեպքում, քանի որ այն բաժանել են իրենց մեջ և իրենց «մարմնի մասերից» որևէ կերպ չեն կարող ազատվել, քանի որ «անդամալույծ կդառնան»: Սրանից կարելի է կարծել, որ Սերժ Սարգսյանը կրկին անգամ հասարակությանը հրամցնում է զբաղմունք մինչև հասնի իր և իր մերձավորների այն աստիճան հարստացման, որ երկրում մնացած մարդկանց հարկեն և եկամուտ ստանան: Սերժ Սարգսյանը հիմա քաղաքական արձակուրդ է վերձրել և քաղաքական հայտնի և անհայտ ուժերին զրկել հանգստանալու հնարավորությունից, սակայն մտնել նրա կազմակերպած խաղի մեջ կնշանակի ջուր լցնել իշխանության ջրաղացին, որը ժամանակից արագ է պտտվում: Ամբողջացնելով վերը նշվածը՝ պետք է արձանագրել, որ այժմ Սերժ Սարգսյանը հեռանում է նոր ծրագրեր պլանավորելու,  Հայաստանի  համար նոր փորձանք գտնելու համար:

Դիտվել է 3,038 անգամ
 


Այս թեմայով