Սերժ Սարգսյանը հանձնում է իշխանությունը

Սերժ-սարգսյանԻնչը որ հիմա գրում եմ, կարծում եմ, որ պետք է հետաքրքրի բոլոր Հայաստանի ճակատագրով հետաքրքրված անձանց․

1921.թ-ի դեկտեմբերի 2-ին Հայաստաի առաջին Հանրապետությունըկորցնում է իր անկախությունը և ինքնավարությունը՝ երկրի տնօրինումը և ղեկավարումը հանձնելով ռուսական խորհրդային իշխանություններին։
Այսպիսով 1921-թ դեկտեմբերի 2-ին Խորհրդային բոլշևիկյան իշխանությունները վերացնում են նորաստեղծ, ազատ և անկախ Հայաստանը։
Այդ օրվանից հետո՝ 82 տարի անց, արդեն Հայաստանի «երրորդ» Հանրապետության գոյության ընթացքում, նույն դեկտեմբերի 2-ին Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այցի առանցքային նպատակն էր քննարկել ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի՝ 3 ամիս առաջ Մոսկվայում կայացրած որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետութունը պետք է անդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)։
Կարծում եմ գրեթե բոլորի համար պարզ է, որ Պուտինի այցի օրը պատահականորեն չէր ընտրված։ Այցի նպատակը, ըստ էության, նույնն էր, ինչ 82 տարի առաջ․ վտանգված էր ՀՀ անկախությունը և ինքնորոշման իրավունքը։
Սակայն կլինեն մարդիկ, որոնք պարզապես պատահականություն և զուգադիպություն կհամարեն օրվա կրկնողությունը։
Ցանկանում եմ փոքր պատմական իրողություն բարձրաձայնել և զուգահեռներ տանել՝ 20-րդ դարի և 21-րդ դարի՝ ՀՀ առաջին և ՀՀ «երրորդ» Հանրապետությունների վարած քաղաքականության մեջ։
1921թ․-ի սեպտեմբերի 3-ին, հրապարակվում է ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի «Կարսի կոնֆերանսի մասին» որոշումը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ծրագրերի վերաբերյալ։ Ըստ այդ որոշման պետք է խստագույնս պահպանվեին մինչ այդ՝ մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը,որը, ի դեպ, սարսափելի նվաստացուցիչ էր Հայաստանի համար։ Մեկ այլ կետով նշված էր՝ «ոչ մի դեպքում թույլ չտալ Կովկասի հանրապտությունների մեկուսի ելույթները»։ Այսինքն՝ ստացվում է, որ Խորհրդային իշխանությունները համագործակցելով քեմալական Թուրքիայի հետ, սահմանափակեցին Կովկասի հանրապետությունների, այդ թվում նաև Հայաստանի ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքները՝ սեփական շահերից դրդված։ Ըստ այդմ՝ Խորհրդային Հայաստանը այլևս ինքնուրույն ոչ մի քայլ և ոչ մի որոշում չէր կարող կատարել և ընդունել ․ սահմանափակվեց Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր իրավունքները․ բոշևիկների ձեռքում էր ամեն ինչ։
Այս խայտառակ որոշումից՝ արդեն 81 տարի անց, նույն օրը՝ 2013թ․-ի սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը, Մոսկվայում հանդես է գալիս հայտարարությամբ, որով հայտարարում է, որ 4 տարի հարաբերելով և բանակցելով Եվրոմիության հետ, Հայաստանը անդամակցելու է ԵՏՄ-ին, և ԵՏՄ-ի կազմում շարունակելու է «ազատ» հարաբերությունները՝ Եվրոպայի հետ։ ՀՀ նախագահի նմանօրինակ հայտարարությունը պարզ է դարձնում հանրությանը, որ անդամակցելով ԵՏՄ-ին (ի դեպ այն ռուսական(բոլշևիկյան) գաղափարախոսության առարկայական հետևանքն է), նշանակում է ՀՀ իրավունքները հանձնել անդամակցած կառույցին՝ ԵՏՄ-ին, քանի որ այն չունի ժողովրդականության և ալյ ազատությունների իրավունքներ։ Եվ ի՞նչ է ստացվում․ 81 տարի առաջ Ռուսաստանը իր շահերից դրդված, առանց հայերի կարծիքը հաշվի առնելու, կայացրեց որոշում՝ «․․․Հայաստանին ոչ մի դեպքում թույլ չտալ մեկուսի և ինքնիշխան ելույթները», և սրանով ամբողջովին տիրեց Հայաստանին։
Ապա հիմա՝ 2013թ․-ին, Հայաստանի «երրորդ» ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հանրապետության նախագ՝ Սերժ Սարգսյանը, սեփական նախաձեռնությամբ՝ իր հայտարարությամբ, կրկնեց 8 տասնամյակներ առաջ տեղի ունեցածը՝ «․․․Հայաստանին զրկելով մեկուսի բոլոր ելույթներից»։
Եվ պատահական չէ, որ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հայտարարության և ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը այցի օրերը համընկում են 1920թ․-ի դեկտեմբերի 2-ի և 1921թ․-ի սեպտեմբերի 3-ի հետ։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է․․․

Գրում է Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 905 անգամ
 


Այս թեմայով