Սերժ Սարգսյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում պատգամավորների ելույթներից հետո հանդես եկավ ամփոփիչ ելույթով:

Նա շնորհակալություն հայտնեց հնչեցված դիրքորորշումների համար՝ և դրական, և բացասական:

«Հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ: Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել», — ընդգծեց Ս. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քննադատական ելույթներում բավականին շատ դրույթներ կան, որոնք «նվազագույնը արդար չեն՝ հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը»:

«Ժամանակը ամեն ինչ ցույց կտա», — նշեց Ս. Սարգսյանը:

 


Այս թեմայով