Սերժ Սարգսյանը կորցրել է ադեկվատության զգացումը

Սերժ-ՍարգսյանՈրն է այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը: Այս հարցին կարող են լինել տասնյակ, հարյուրավոր պատասխաններ, սակայն հիմնական խնդիրն  այն է, որ մեր իշխանությունները կորցրել են իրականության հետ կապի, ադեկվատության զգացողությունը:

Երկրից ահագնացող արտագաղթի, ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի,  հսկայական արտաքին պարտքի, գործազրկության, աղքատության աննախադեպ բարձր մակարդակի եւ այդ ամենին էլ գումարած` պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանի իշխանությունները դրսեւորում են, մեղմ ասած, անհամարժեք վարքագիծ:  Այսօր  ողջ իշխանական վերնախավը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հայտնի  կատակերգի նման Սերժ Սարգսյանին զեկուցում են` «Չրպ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈÿ ՎՈՐՍՌջՈ», նա էլ ոչ միայն սիրով հավատում է, այլեւ  ծայրահեղ դժկամությամբ է ընդունում   իշխանությունների գործունեության մասին որեւէ` անգամ նվազագույն քննադատություն: Ավելին՝ իր հրապարակային ելույթներում  նա երբեմն հանդես է գալիս այնպիսի գնահատականներով, որոնցից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանը ոչ միայն չի տիրապետում առկա իրական վիճակին, այլեւ ունի այդ իրավիճակի մասին տրամագծորեն հակառակ պատկերացումները:

Մասնավորապես` երբ նրա ականջին հասնում է երկրից արտագաղթի մասին դժգոհություն, նա ոլորտի մասնագետներին հրավիրում է խորհրդակցության եւ  մի լավ կշտամբում, թե ինչու  հանրությանը չեն բացատրում, որ «մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ դիմում են ժամանակավոր միգրացիայի` արտերկրում աշխատելու, եւ ապա` մի քանի ամիս անց վերադառնում»: Եվ փույթ չէ, որ նրա ներկայացրած թվերն իրականության հետ որեւէ աղերս չունեն:

Երբ  քաղաքացիները բողոքում են գործազրկության մակարդակից, Ս. Սարգսյանը դարձայլ վրդովվում է եւ հայտարարում, թե «հայ մարդը շատ քմահաճ է, եւ Հայաստանում  150- 180 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերը թողած` գնում է Ռուսաստան»: Եվ դարձյալ` իրեն նեղություն չի տալիս մտածելու, թե ինչպես կարող է իր ասածը  ճիշտ լինել, եթե, օրինակ, ԳԱԱ աշխատակիցները ստանում են ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ:

Սերժ Սարգսյանին դուր չի գալիս նաեւ, երբ բողոքում են կոռուպցիայի դեմ: Առավել եւս` եթե դա անում է իշխանական համակարգից որեւէ մեկը, ինչպես, օրինակ, Իշխան Զաքարյանը: Այդ դեպքում նա  վրդովված «շշպռում է»` ասելով` «քո կարծիքը կարող ես հայտնել ձեր տանը»:

Նույնկերպ էլ նա «մուննաթ» է գալիս դժգոհ քաղաքացու վրա, ասելով` «Ե՞ս եմ մեղավոր, որ տղադ արտագաղթել է»:

Վերջերս  Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը ԱՄՆ նախագահ Բ. Օբամային ասել էր, թե. «Պուտինը, կարծես, ադեկվատության զգացողությունը կորցրել է»: Եթե Ռուսաստանի  դեպքում ոչ ադեկվատ  նախագահ ունենալը կարող է եւ կործանարար չլինել, ապա Հայաստանի նման երկրի համար դա ուղղակի  աղետ է:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 


Այս թեմայով