Սերժ Սարգսյանը կոչով կդիմի՞ Հայաստանի բնակչությանը

Շունչները պահած սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ չերեւացող, բայց բուռն զարգացումներ են ընթանում:Ամենեւին էլ պատահական չէ, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը վերջին օրերին սկսել է գրել, թե իբր առաջիկա օրերին ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ ակտիվ բանակցություններ են սկսվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից պարզել, թե ինչ ակտիվ բանակցությունների մասին է խոսքը, եւ արդյոք Սերժ Սարգսյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված եւ ռուսական կողմի մատնանշած ակտիվ բանակցությունների առնչությամբ պատրաստվում է կոչով դիմել Հայաստանի բնակչությանը` բացատրելով ստեղծված իրավիճակը: «Ես արդեն մեկնաբանություն տվել եմ այդ առնչությամբ: Ես այդ թեմայով մեր ասելիքն ասել եմ»,- պատասխանեց Հակոբյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների հետ ոչ մի կապ չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 1,042 անգամ
 


Այս թեմայով