Սերժ Սարգսյանը կհանդիպի՞ Նիկոլ Փաշինյանին

nikolԱյս օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է տարբեր քաղաքական ուժերի հետ և քննարկում Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացին ամենաանսպասելի ուժերը: Քաղաքական գործիչներ, որոնք տարիներ առաջ պայքարում էին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ րույցի ընթացքում չի բացառել, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին գրել է 168.am լրատվականը: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.«Հարցին, թե արդյոք քաղաքական նոր ուժերի, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի և մյուսների կողմից ստեղծված «Քաղաքացիական պայմանագրին» հրավիրելո՞ւ են հանդիպման, Է. Շարմազանովը պատասխանեց, թե պատրաստ են բոլորի հետ հանդիպել. «Նույնիսկ ՀԱԿ-ին հրավիրեցինք»»:

Դիտվել է 205 անգամ
 


Այս թեմայով