Home » ԺԱՄԱՆՑ » Սերժ Սարգսյանը կեղծ պրոֆիլ ունի համացանցում

Սերժ Սարգսյանը կեղծ պրոֆիլ ունի համացանցում

14314«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան պաշտոնյաներից քչերն են իրենց անունով հանդես գալիս սոցցանցերում. նրանցից շատերը «ֆեյքերի» տակ են գործում: Երկրի առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, բավականին ակտիվ, սակայն անտեսանելի օգտատեր է, ասում են` «այփադը ձեռից ցած չի դնում»: Ինչպիսի՞ օգտատեր է Գալուստ Գրիգորիչը։ «Նա որեւէ սոցցանցում գրանցված չէ, որեւէ էջ նրա անունով գրանցված չէ, եւ որեւէ մեկը նրա էջը չի վարում»: Ինչո՞ւ: «Որովհետեւ ԱԺ-ն աշխատում է շատ հրապարակային, ու դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց ԱԺ նախագահի մամլո խոսնակը: Օբամայից է՞լ եք բաց աշխատում. նա ՖԲ-ում էջ ունի: «Անհատական մոտեցման խնդիր է»: Պահպանողական-հետադիմակա՞ն եք։ «Չեմ համաձայնի Ձեր ասածի հետ. եթե սոցցանցում կա բարձրացված այնպիսի հարց, որն առնչվում է ԱԺ-ին եւ ԱԺ նախագահին, նա անպայման տեղեկացվում է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 465 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy