Home » Real Politik » Սերժ Սարգսյանը կգնա մինչև վերջ

Սերժ Սարգսյանը կգնա մինչև վերջ

Սերժ-սարգսյանԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե իշխանությունները քննարկում են Ընտրական օրենսգրքի նախագծում ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման դրույթը փոփոխելու և լրագրողներին այդ սահմանափակումից հանելու հարցը:

«Մենք հանգում ենք այն եզրակացության, որ կարող ենք ԶԼՄ-ներին հանել Ընտրական օրենսգրքի նախագծում ամրագրված սահմանափակումից, սակայն կարող ենք սահմանափակել յուրաքանչյուր լրատվամիջոցի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Օրինակ, կարող ենք սահմանել, որ յուրաքանչյուր ԶԼՄ կարող է հավատարմագրել 50 լրագրող»,- նշեց Հարությունյանը:

Լրատվամիջոցների գործոնը այն կարևոր կետն է, որի համար իրականում պայքարելու են ՀՀԿ-ականները: Հասկանալի է, որ այս պրոցեսը ղեկավարում է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը և նա գոնե բոլորից լավ գիտի, թե ընտրատեղամասերում, որքան անհարմարություն են պատճառում լրագրողները ընտրակեղծարարներին: Այս է պատճառը, որ ամեն կերպ փորձ է արվում կրճատել լրագրողների թիվը: Իշխանությունները  նաև խիստ չափանիշներ են սահմանելու և բոլորը լրատվամիջոցները չէ, որ կարաողնալու են լուսաբանել ընտրական պրոցեսը:

Այս առումով վստահ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը գնալու է մինչև վերջ և թույլ չի տալու լրագրողներին «հարամել» իրենց «հաղթանակը»:

Դիտվել է 314 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy