Home » Real Politik » Սերժ Սարգսյանը կաջակցի Սասուն Միքայելյանին

Սերժ Սարգսյանը կաջակցի Սասուն Միքայելյանին

IMG_1596Կոտայքի մարզի՝ Հրազդան քաղաքում նախընտրական տրամադրություններ են:  Իրենց թեկնածություններն առաջադրելու մասին են հայտարարել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը: Նախորդ ընտրություններին ևս իրենց թեկնածություններն էին առաջադրել այս  գործիչները և միայն ընտրակեղծիքների ողջ մեքենան գործի գցելու դեպքում Արամ Դանիելյանը կարողացավ մի քանի ձայների առավելությամբ հաղթել: Այն ժամանակ նա ուներ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը, իսկ հիմա մամուլում հրապարակվող տեղեկությունների համաձայն նա չունի այդ աջակցությունը:

Politik.am-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը թույլ չի տալու նաև կեղծիքներ իրականացնել: Այս կերպ Սերժ Սարգսյանը ցանկանում է «թոզ փչել» հանրության աչքին, որ  իշխանությունները այլևս նույնը չեն և պատրաստվում են արդար ընտրություններ անցկացնել: Այս ընտրություններում Սերժ Սարգսյանը երկու թեկնածուների հաղթանակի դեպքում էլ շահած է դուրս գալիս: Եթե հաղթի գործող քաղաքապետը, ապա ՀՀԿ-ի դիրքերը էլ ավելի կամրանան, իսկ եթե հաղթի Սասուն Միքայելյանը, ապա Սերժ Սարգսյանը ժողովրդավար համբավ ձեռք կբերի:

Հաշվի առնելով ՀՀԿ հիմնած ընտրական արատավոր երևույթները, ապա կարելի է վստահաբար ասել, որ այս կերպ Սերժ Սարգսյանը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում աջակցում է Սասուն Միքայելյանին, քանի որ արդար ընտրության դեպքում Սասուն Միքայելյանը միանշանակ կհաղթի այս ընտրություններում:

Դիտվել է 3,322 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy