Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյանը կանչել է Հովիկ Աբրահամյանին և ասել. «Հովի՛կ, դու պիտի հեռանաս»

Սերժ Սարգսյանը կանչել է Հովիկ Աբրահամյանին և ասել. «Հովի՛կ, դու պիտի հեռանաս»

հովիկՎերջին օրերին որոշ լրատվամիջոցներում շրջանառվում են լուրեր, թե Հովիկ Աբրահամյանը փետրվար ամսին հրաժարական է տալու և իր փոխարեն վարչապետ է նշանակվելու «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Այս լուրերի տարածումից հետո Հովիկ Աբրհամյանի հարազատ Մխչյան գյուղում սկսել են խոսակցություններ շրջանառվել, որ Հովիկ Աբրահամյանը արդեն իսկ իրերն է հավաքում և պատրաստվում է լքել կառավարությունն ու ՀՀԿ-ն: Մխչացիները նկատում են, որ Հովիկ Աբրահամյանի հարազատները ևս ընկճված են՝ տարածված լուրերից հետո: Մխչանցիներն իրար մեջ ասում են, որ Սերժ Սարգսյանը կանչել է Հովիկ Աբրահամյանին և ասել. «Հովի՛կ,  դու պիտի հեռանաս»:

Հեղինակ՝ Մինաս Խաչիկյան

Դիտվել է 4,569 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy