Սերժ Սարգսյանը խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

118.thumbԴեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարի ընթացքում ընդարձակ ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա իր ելույթում անդրադարձ կատարեց մի քանի խնդիրների, այդ թվում նաև արտագաղթի  և դրա պատճառներին.«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապա­ցուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կա­րիք չկա նաեւ բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատե­րազ­մը, այլեւ նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետեւանք­ներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիա­լական ծանր պայմանների, աղքատության, արդարության բա­ցա­կայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տեւական վտանգի պատճառով»,-ասել էր Տեր-Պետրոսյանը:

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Քննարկման սկիզբ դրել է Սերժ Սարգսյանը: Նա փորձել է ճշտել, թե Տեր-Պետրոսյանի հայտարարությունները որքանով են համապատասխանում իրականությանը:

Դիտվել է 765 անգամ
 


Այս թեմայով