Սերժ Սարգսյանը խաբել է ձեզ հարգելիներս

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրը«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են, որ սեպտեմբերի 1-ից պայքարի նոր ալիք են սկսելու.«Սա ուղղակի խաբկանք է, Սերժ Սարգսյանը խաբել է ժողովրդին: Եթե մենք հիշենք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, այնտեղ նշված է, որ մինչև աուդիտի անցկացումը կառավարությունը կսուբսիդավորի էլսակագնի թանկացման ողջ բեռը: Կամ ՀԷՑ-ը հասկացել է վերջապես, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, նրա նշանակած կառավարությունը լեգիտիմ չէ և արհամարհում է նրա որոշումները, կամ Սերժ Սարգսյանը ուղղակի խաբել է ժողովրդին»,-էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ  Արտուշ Չիբուխչյանը:

Առաջին հայացքից տղաների պահանջը արդար է և տեղին, սակայն մենք մոռանում ենք, թե նրանք ինչից հետո են նման հայտարարությամբ հանդես գալիս: Նախաձեռնությունը ամսիներ առաջ սկսել էր հրաշալի շարժում, որը աննախադեմ ժողովրդական զանգվածներ էր ներառել իր մեջ, սակայն «Ոչ թալանին» նախաձեռնության վերոնշյալ տղաների ջանքերով այդ ժողովրդական ներուժը ոչնչացվեց: Այսօր հասարակությունը հիասթափված է և տղաների հայտարարված հուժկու շարժումը դժվար, թե իրականություն դառնա: Տղաները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը խաբել է ժողովրդին: Ոչ հարգելիներս ժողովուրդը չի խաբվել: Հենց ժողովուրդն էր, որ չխաբվեց և մնաց Բաղրամյանում, իսկ այ դուք խաբվել եք: Դուք ապացուցել եք, որ չունեք առաջնորդի որակական հատկանիշներ և այս դեպքում ավելի լավ կլինի նման հայտարարություններով հանդես չգաք և չխոսեք ժողովրդի խաբված լինելու մասին:

Հ.Գ. Ամիսներ առաջ տղաների կատարած աշխատանքը բավական գնահատելի է, սակայն այսօր նրանք չեն կարող այլևս նախկին դերակատարումը ստանձնել: Նրանք կորցրել են հանրության լայն զնագվածների վստահությունը: Նրանք խաբվել են Սերժ Սարգսյանի կողմից և որևէ մեկը չի կարող բացառել, որ ևս մեկ անգամ չեն խաբվելու:

Անի Ասլյան

Դիտվել է 678 անգամ
 


Այս թեմայով