Սերժ Սարգսյանը լրջորեն քննարկում է նաև իր հրաժարականի հարցը

5-11_0Օրերս հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի հոդվածով, որը հիմնավորում էր, թե ՞ինչու պետք է Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Սրան հետևեցին ՀՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչների քննադատական մեկնաբանությունները: ՀՀԿ-ականների նման պահվածքը վկայում էր այն մասին, որ նրանք իրականում վտանգ են տեսնում Սերժ Սարսյանի հրաժարականի մասով: Առաջին նախագահի քաղաքականությանը տեղյակ յուրաքանչյուր ոք վստահ կարող է ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք անտեղի հայտարարություններով հանդես չի գալիս և նրա ամեն մի հայտարարության հետևում է մի ամբողջ քաղաքական պրոցես:

Այս անգամ ևս հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական նոր իրավիճակի սկիզբ է դնում: Ահա թե ինչից են վախենում ՀՀԿ-ականները՝ նրանք վախենում են քաղաքական նոր իրավիճակից: Այս ամենից զատ իշխանական կուլիսներում խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է անելանելի վիճակում և ինքն էլ հասկանալով այն ծանրությունը, որը դրել է երկրի ուսերին և կանգնեցրել է երկրի զարգացումը: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ նման իրավիճակում այլևս անհնար է կառավարել և նա փորձում է ելքեր գտնել, իսկ ելքեր չգտնելու դեպքում քննարկում է նաև իր հրաժարականի հարցը:

Ասում են իր հրաժարականի հարցում ևս Սերժ Սարգսյանը անելանելի իրավիճակում է հայտնվել, քանի որ չկա այն գործիչը ում նա կկարողանա փոխանցել իր իշխանությունը, փորձելով ապահով ապագա ստեղծել իր հետագա գործունեության և անվտանգության համար:

Բ.Մ.

Դիտվել է 1,533 անգամ
 


Այս թեմայով