Սերժ Սարգսյանը իր հետ կոնյակ է տարել Աստանա

սերժՄայիսի 31-ին Աստանայում կայացել էր պետությունների ղեկավարների մակարդակով Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին անդամակից բոլոր երկրների ղեկավարները:

Ca-news-ի փոխանցմամբ՝   Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորել էր դրսում՝ «Աստանա» նախագահական պալատի մոտ, որտեղ ընթանում էր նիստը,  այնուհետև նրանք լուսանկարվել էին, մտել էին վերելակ և գնացել առանձնազրույցի:

Մոտ 20 րոպե անց պալատ էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն նրան ոչ ոք չէր դիմավորել: Ուղեկցողներից մեկը վերջինիս ցույց էր տվել, թե ուր է պետք գնալ: Մի քանի րոպե անց  ժամանել էին նաև Ղրղըզստանի նախագահն ու Սերժ Սարգսյանը: Նրանց ևս ոչ ոք չէր դիմավորել:

Որոշ ժամանակ անց տեղի էր ունեցել համատեղ լուսանկարվելու արարողությունը: Ներկաներից ոչ ոք նեղացած տեսք  չի ունենց, իսկ Բելառուսի նախագահը որոշ ժամանակ նստելուց հետո վերցրել և խմել էր սեղանին դրված մուգ կարմիր խմիչքը: Որոշ տեղեկություններով՝ Լուկաշենկոն խմել էր հայկական կոնյակ, որն իր հետ Աստանա էր բերել Սերժ Սարգսյանը,  տեղեկացնում է Ca-news.org-ը:

Դիտվել է 367 անգամ
 


Այս թեմայով