Սերժ Սարգսյանը իր իսկ նախաձեռնությամբ հրաժարական կտա

3674_bՀՀԿ-ն պատրաստվում է Սահմանադրական բարեփոխումների հաջող անցկացմանը: Նրանք վստահ են, որ ապահովելու են իրենց ցանկացած տոկոսը: Սահմանադրական բարեփոխումների հաջող ընտրություններից հետո 2017 թվականին տեղի կունենան ԱԺ ընտրություններ: Նոր ընտրված Ազգային Ժողովը կգործի նոր Սահմանադրությանը համապատասխան: Արդեն իսկ հայտնի է, որ նոր Սահմանադրությամբ` նախագահի պաշտոնը ձևական բնույթ է կրելու, և դժվար թե Սերժ Սարգսյանը ցանկանա այդ կարգավիճակում մնալ: Հատկապես այն դեպքում, երբ նոր Ազգայի Ժողովը, ըստ Սահմանադրության 125-րդ հոդվածի 1-ի, պետք է հանրապետության նախագահ ընտրի:

Մեր տեղեկություններով` Սահմանադրական բարեփոխումներից և ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական կտա և երկրի ղեկավարումը կիրականացնի արդեն իսկ կուսակցապետի դիրքից:

 


Այս թեմայով