Video. Սերժ Սարգսյանը թալանչի է և անօրեն. Արթուր Բաղդասարյան

ani-plaza06062015 (196)Օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղասարյանը «Հայկական վերածնունդ» միավորման երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ երկրում ամենուրեք թալան է և անօրինականություն: Նրա խոսքերով թալանչիները կեղեքում են հայ ժողովորդին և իր հիմնադրած միավորումը եկել է փրկելու  ժողովրդին:

Բաղդասարյանի հայտարարությունը բավական հետաքրքիր է հատկապես այն ֆոնին, երբ նա այս ամենի հետ հայտարարում է նաև, որ Սերժ Սարգսյանը իր ընկերն է և իր կողմից բարոյական չի լինի նրա հրաժարականը պահանջելը:

Հասկանալի է,  որ թալանչիներն ու անօրինականության հայրերը որևէ կերպ ինքնագլուխ չեն և եթե չլիներ Արթուր Բաղդասարյանի ընկեր Սերժ Սարգսյանի հովանավորչությունը, ապա դժվար թե, որևե մեկը փորձեր զբաղվեր թալանով:

Ստացվում է նաև, որ անուղղակի կերպող Արթուր Բաղդասրյանը Սերժ Սարգսյանին է նաև անվանում թալանչի և անօրեն, քանի որ երկրի թիվ մեկ պատասխանատուն նախագան է, ըստ գործող Սահմանադրության և եթե թալան է տիրում ու դրա համար որևէ մեկը չի պատժվում, ապա թալանչի է նաև նախագահը:

Հետաքրքիր պայքար է սկսել Արթուր Բաղդասրյանը. նա թալանչի է անվանում Սերժ Սարգսյանին, բայց չի պատրաստվում վերջինիս հրաժարականը պահանջել, ք անի որ դա իր կողմից բարոյական քայլ չի լինի: Հիմա ինչ հույս ունի կուսակցապետը, որը այս ամենից հետո ժողովուրդը կաջակցի նրան:

Դիտվել է 1,832 անգամ
 


Այս թեմայով