Սերժ Սարգսյանը զայրացել է

Շունչները պահած սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին«Սերժ Սարգսյանի իշխանությունը դիվանագիտական ասպարեզում հայտնվնլ է անախորժ դրության մեջ։ Իսկ պատճառը իշխանական կուսակցության՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անհարգալից հայտարարություններն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հասցեին։

Օրերս դեսպան Միլսը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանում առկա կոռուպցիան խոչրնդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը ժողովրդավարաթյանը եւ անգամ՝ ազգային անվտանգությանը։ Եվ ահա Վահրամ Բաղդասարյանը, հակադարձելով դեսպանի հայտարարություններին, ասել էր, թե դա դեսպանի մասնավոր կարծիքն է, ոչ թե ԱՄՆ-ի, ու հավելել՝ «Բայց դրան շատ լուրջ վերարերվել և պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։

Բնականաբար, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները լուրջ դժգոհություն է առաջացրել ԱՄՆ դեսպանությունում։ Միայն թե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը դեռ չի արձագանքել Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը:

«ՉԻ» տեղեկություններով, Վ.Բաղդասարյանի այս հայտարարաթյունը նաեւ Սերժ Սարգսյանի զայրույթն է հարուցել և պատահական չէ, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «գործուղվել էր» ասուլիսի, որպեսզի փորձեր փրկել իրավիճակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ <Չորրոդ իշխանություն> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով