Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին կմեկնի Թբիլիսի

Դեկտեմբերի 25-ից 26-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Թբիլիսի, այդ մասին «РИА Новости» գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի կառավարությունից:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հանդիպել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, կողմերը քննարկել են Երևան Կվիրիկաշվիլիի հետաձգված այցելությունը:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետի ու դեսպանի միջև զրույցը առնչվել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը նաև ողջունել են հարաբերությունների զարգացման դինամիկան և ընդգծել Հայաստանի նախագահի՝ Վրաստան այցելության կարևորությունը, որը կկայանա դեկտեմբերի 25-ին:

Վրաստանի վարչապետի պաշտոնական այցելությունը Հայաստան տեղի կունենա 2018 թվականի սկզբին:

 


Այս թեմայով