Սերժ Սարգսյանը, Դեդ Հասանը և Ճակոն քեֆ են անում

1484286470-8716Իրեն քաղաքական վտարանդի համարող  Արծրունի Ավետիսյանը հրապարակել է տեսանյութ իր ֆեյսբուքյան էջում, որում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է հանցավոր աշխարհի կողմից կազմակերպված մի խնջույքի: Տեսանյութում երևում են քրեական հեղինակություններ Ճակոն և Դեդ Հասանը, մասնակից են նաև այլ քրեական հեղինակություններ:

Տեսանյութը տարածվելուն պես մեծ խառնաշփոթ առաջացավ համացանցում: Շատերի համար շոկային էր նման տեսանյութի տարածումը: Իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցի հրապարակումը առավել զարմացնել տվեց: Սաքունցը հրապարակել էր մի կադր և գրել էր.«Քիչ առաջ ՖԲ-ի ընկերներիցս մեկը, որն ուշադիր դիտել էր հայտնի տեսանյութը` ՍՍ-ի և քրեական հեղինակությունների հացկերույթի մասին, պնդում է, որ տեսանյութի 1 րոպե 30 վայրկյանին երևում է նաև Նաիրի Հունանյանը…»,-գրել է Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում: Այս հրապարակումից կարճ ժամանակ անց պարոն Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Նաիրի Հունանյանի մասին տեղեկատվությունը հերքվել է:

 


Այս թեմայով