Home » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ » Սերժ Սարգսյանը դատավոր է պաշտոնանկ արել

Սերժ Սարգսյանը դատավոր է պաշտոնանկ արել

collage1ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից դադարեցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահական կայքը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հուլիսի 30-ի ԱԽ-22-Ո-24 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ լիազորությունները 2015 թվականի օգոստոսի 2-ից համարել դադարած»,-գրված է հրամանագրում:

Դիտվել է 667 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy