Սերժ Սարգսյանը «բոչկա է գլորում» վարչապետի վրա

serj-hovikՎերջապես տարածվեց տեղեկատվություն Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցից: Սերժ Սարգսյանը անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների դժգոհել է նաև իր դեմ բողոքի դուրս եկող քաղաքացիներից:

«Բայց, քանի որ Հանրապետության նախագահն այսօր ներկայացնում է նույն ուժը, ինչ ներկայացնում է կառավարությունը, ամբողջ պատասխանատվությունը գալիս է Հանրապետության նախագահի վրա: Խոսենք օրինակներով: Նաիրիտի բանվորներն ինչու՞ են գալիս Բաղրամյան և պահանջում աշխատավարձ: Եվ այն հարցին թե՝ ինչու՞ եք եկել այստեղ, նրանք ասում են՝ մենք ձեզ ընտրել ենք և գիտենք, որ ամեն ինչի համար պատասխանատու է Հանրապետության նախագահը: Նույնը՝ հոսանքի սակագնի հետ կապված: Ու՞ր գնացին այդ մարդիկ: Որտե՞ղ էին իրենց բողոքն արտահայտում: Եվ այս հանգամանքը, որ իրականության հետ որոշակի առնչություններ ունի, մի տեսակ, չգիտեմ ճիշտ բառն եմ օգտագործում, թե ոչ, լղոզում է տնտեսական մարմինների կամ տնտեսությամբ զբաղվող մարմինների պատասխանատվությունը: Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Փաստորեն նախագաին դուր չի եկել այն հանգամանքը, որը կառավարության ղեկավարի դեմ չեն ուղղվում երկրի հիմնական դժգոհությունները: Եվ ահա նա արդեն մոտակա բողոքի ակցիաներ կազմակերպողներին հուշել է, որ պետք է բողոքել Հովիկ Աբրահամյանին և ոչ թե իրեն:

Դիտվել է 428 անգամ
 


Այս թեմայով