Սերժ Սարգսյանը Արփինե Հովհաննիսյանի հարցում տվել է իր համաձայնությունը

default«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում հավաստիացնում են, որ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի իրական հավակնորդը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անձամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է նրա լոբբինգով զբաղվել: Ավելին, նշվում է, թե իբր Սերժ Սարգսյանն այս թեկնածության մասով արդեն իսկ իր համաձայնությունը տվել է, սակայն, հանձնարարել է գաղտնի պահել` խոստանալով, որ արձակուրդից կվերադառնա եւ ամեն ինչ կասի:

Ի դեպ, ըստ լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր վարչապետ դառնալուց հետո 2014-ի մայիսին է ցանկացել, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը նշանակվի արդարադատության նախարար, սակայն, այդ ժամանակ նախագահականում այլ որոշում է կայացվել։ Ամեն դեպքում հանրահայտ փաստ է, որ Արփինե Հովհաննիսյանի կարիերան սկսեց սրընթաց վերելք ապրել 2008-ից 2011 թվականներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնում աշխատելուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով