Սերժ Սարգսյանը ասել է, որ Հովիկ Աբրահամյանը շտապ վերադառնա գործուղումից

172125Հովիկ Աբրահամյանի բացակայությունը Ազգային Ժողովում իր բացասական ազդեցությունն է ունեցել: Երեկ մենք ականատես եղանք, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր իրեն դրել ԱԺ նախագահի տեղը և շատ խիստ դեմքի արտահայտությամբ, բայց հանրապետականի մտածողությամբ վարում նիստը: Այսօր էլ Էդուարդ Շարմազանովն էր Հովիկ Աբրահամյանի բացակայության ընթացքում իրեն դրել «հավանոցի միակ աքլորի» տեղը: Այն ժամանակ, երբ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի Հերմինե Նաղդալյանն անջատում էր այս կամ այն պատգամավորի խոսափողը Շարմազանովն ինքն էր կանոնակարգը խախտում: Սա չհանդւորժեց Նիկոլ Փաշինյանը, իսկ Շարմազանովն իրեն խիստ «վիրավորված» զգաց և արեց այն ինչ չպետք է աներ: Իսկ այս ողջ պատմության մեջ տուժեց Սերժ Սարգսյանը: Նախագահը իր համար հանգիստ նախագահականում նստած Շարմազանովի ջանքերի շնորհիվ հիշվեց Նիկոլ Փաշինյանի կողմից: Այստեղ են ասել. «ով …., ով էթա սանատորիա»: Ասում են Սերժ Սարգսյանը խնդրել է Հովիկ Աբրահամյանին շուտ վերադառնալ գործուղումից, քանի որ եթե Հերմինեն ու Էդիկը այսպես շարունակեն, ապա դժվար կլինի պատկերացնել, թե ինչ կլինի ԱԺ-ի հետ:

 


Այս թեմայով