Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանը ակտիվ արձակուրդ է անցկացնում. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը ակտիվ արձակուրդ է անցկացնում. «Ժողովուրդ»

18481_b«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը փաստացի արդեն ութ օր է, ինչ Հայաստանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Ինչպես հայտնի է՝ նա օգոստոսի 10-ին մեկնեց Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով, իսկ այնտեղից էլ մեկնեց Բրազիլիա: Նախագահական կայքի և Հայաստանի օլիմպիական կոմիտեի տարածած լուսանկարներից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը Ռիոյում լավ ժամանակ է անցկացնում, մարզիկների հետ լուսանկարվում է, նրանց ելույթներին անմիջական դահլիճից հետևում և այսպես շարունակ:

Մի խոսքով, կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը ակտիվ արձակուրդ է անցկացնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավարն է և պարտավոր է հաշվետու լինել հասարակությանը: Սակայն այդպես էլ պաշտոնապես որևէ տեղեկություն չի հաղորդվել Սերժ Սարգսյանի այցերի մասին:

Մինչդեռ լավ կլիներ, որ նա չզլանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքների մասին Հայաստանի հանրությանը որոշակի տեղեկություն տրամադրեր: Բայց նման բան չարվեց: Սերժ Սարգսյանը Ռիոյում վայելում էր հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից ոսկե մեդալի նվաճման բերկրանքը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 98 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy