Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սերժ Թանկյան. Ալիեւը կուլ տվեց Էրդողանի նետած խայծը

Սերժ Թանկյան. Ալիեւը կուլ տվեց Էրդողանի նետած խայծը

ԹանկյանԱմերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալիեւը կուլ է տվել Էրդողանի խայծը՝ հարձակվելով Ղարաբաղի վրա։

«Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել շարունակվող բռնության կապակցությամբ՝ կոչ անելով երկխոսության, ինչպես նաեւ նշել է տարածաշրջանի համապարփակ երկարաժամկետ կայունության, անվտանգության եւ բարգավաճման կարեւորությունը։

Ադրբեջանը դրանից անմիջապես հետո լայնածավալ հարձակում սկսեց Ղարաբաղի դիրքերի վրա։ Էրդողանի կողմից ոգեւորված Ալիեւը կուլ տվեց խայծը, իսկ Էրդողանն էլ իր հերթին դրանով ըստ երեւույթին կշեղի ուշադրությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցից։ Սա ԱՄՆ փոխնախագահին եւ պետքարտուղարին հասցրած հարված է Ադրբեջանի կողմից։

Ժամանակն է, որ Օբաման այս ամիս վերջապես օգտագործի ցեղասպանություն բառը, որպեսզի Էրդողանին ցույց տա, թե ով է այստեղ տերը»,- գրել է Թանկյանը։

Դիտվել է 135 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy