Home » սլայդ » Սերժ Թանկյանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին

Սերժ Թանկյանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին

ԹանկյանԱշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին: Տեղադրելով «Դեպի կոնսենսուալի՞զմ, թե՞ անզուսպ մեծամասնություն: Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում և դրա համեմատական եզրակացությունները» հոդվածը՝Թանկյանը գրել է.

«Շատ հետաքրքիր հոդված է կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունների և դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք հանրաքվեի մասին: Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը նախընտրելի է առավել ժողովրդավարական հենք ունեցող հասարակություններում: Սակայն այլ դեպքերում այն կարող է հանգեցել իշխող էլիտայի ձեռքում ուժի առավել կոնսոլիդացիայի, որն արդեն խորհրդարանում զգալի մեծամասնություն է կազմում և կարող է օգտագործվել որպես լծակ՝ շարունակելու միակուսակցական կառավարումը:

Այստեղ պետք է հաշվի առնել նպատակները: Սա նախաձեռնություն չէ, որը բխել է Հայաստանի բնակչությունից (որը իրավացիորեն չափազանց ցինիկ վերաբերմունք ունի օրենքի գերակայության, ընտրակեղծիքների ու կոռուպցիայի նկատմամբ), այլ առաջ է բերվել երկրի իշխող էլիտայի կողմից»:

Դիտվել է 101 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy