Սերժի Վաչոյի ընկերը` ԴԱՀԿ պետ

Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԴԱՀԿ պետ նշանակվեց Հակոբ Հակոբյանը:

Շատերի համար անծանոթ այս անձը բավական երկար ժամանակ է ԴԱՀԿ համակարգում է և հասցրել է իր համար լավ կապեր ստեղծել: Հակոբ Հակոբյանը ԴԱՀԿ-ում է 2001 թվականից:

Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանը ունեցել և այսօր էլ ունի ամենաջերմ հարաբերությունները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ղեկավար Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հետ: Նա այսօր էլ ընկերություն է անում մի մարդու հետ, ով մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ: Այս պահին էլ, ըստ Հակոբ Հակոբյանի մոտ կանգնած անձանց Սերժի Վաչոն մեծ ազդեցություն ունի նրա վրա: Հակոբ Հակոբյանը պարտական է իր պաշտոնական առաջխաղացմամբ Վաչագան Ղազարյանին և սա փաստ է, որի մասին գիտեն շատերը:

Առաջիկայում մենք հանդես կգանք հրապարակումների շարքով, որի նպատակը կլինի բացահայտել Հակոբ Հակոբյանի մութ անցյալը և ներկա կասկածելի կապերը, որոնք անհամապատասխանության մեջ են`  ժողովրդի կողմից իրականացված հեղափոխության գաղափարներին:

Այս թեմայով