«Սերժիկն ումա խափում, ոչ մեկի, ինքն իրան, մենք հո հիմար չենք»

մենքՄենք ենք տերը մեր երկրի, մ’ի մտեք մեր գրպաններ, միացե’ք, հաղթանակ և նման այլ արտահայտություններ էր վանկարկում այսօր Ազատության հրապարակում հավաքված բազմահազարանոց ամբոխը: «ԴԵՄ ԵՄ» հասարակական շարժումը այսօր՝ մարտի 22 ին կազմակերպել էր հավաք- երթ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգում ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի: Սա այն դեպքերից էր, երբ հայ ժողովուրդը միասնական էր՝ անկախ կուսակցական պատկանելությունից, սեռից ու տարիքից: Ազատության հրապարակը լիքն էր մարդկանցով, հաճելիորեն զարմանալի էր տարեցների ներկայությունը, պարտադիրը կարելի է ասել, նրանց չի վերաբերվում, որովհետև նրանցից գումար չի պահվի, բայց այստեղ էր երևում մեր ազգի միասնությունը, անգամ այդ տատիկ, պապիկները, ովքեր դժվարությամբ էին քայլում, եկել էին իրենց ներկայությամբ ապացուցելու, որ մենք միասնական ենք: Մինչ երթը սկսելը ելույթ ունեցան «ԴԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստները՝ կոչ անելով մարդկանց լինել վճռական ու հավատալ, որ մեր երազած Հայաստանը դեռ գալու է: Բազմաթիվ քաղաքական գործիչներ ևս ելույթ ունեցան, իր խոսքում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը նշեց.
— Մենք ձեր կողքին ենք, առանց միասնության , առանց համախմբման, մեր երկրում այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել: Վարչապետը երկխոսոխթյան է կանչում,թող ի’նքը գա այստեղ,թող գա ու տեսնի, թե ինչքան մարդ կա: Իրենք պետք է հասկանան, որ ժողովուրդը միասնական է:
Տարբեր կազմակերպություններ, երիտասարդական շարժումներ էին ներկա հավաք- երթ ին , «ՄԵՆՔ» երիտասարդական, հայրենասիրական շարժման ակտիվիստները ևս իրենց ներկայությամբ աջակցում էին «ԴԵՄ ԵՄ» շարժմանը: Բազմությունը քայլերթով հասավ Հանրապետության հրապարակ՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց և պայքարել սեփական իրավունքների համար: Երթի վերջում «ՄԵՆՔ» ազգային , երիտասարդակն, հայրենասիրական շարժման ակտիվիստները զրուցեցին մարդկանց հետ, հատկապես հետաքրքիր էին մի տատիկի խոսքեր, ով անընդհատ վանկարկում էր «Հայաստանն առանց Սերժիկի» : Ակտիվիստների հետ զրույցում տատիկն ասաց, որ իր որդին հաշմանդամ է և հազիվ է գումար աշխատում իսկ այս անօրենները դա էլ են ուզում խլել, նաև հավելեց.
— Սերժիկն ումա խափում, ոչ մեկի, ինքն իրան, մենք հո հիմար չենք:
Սրտաշարժ էին մարդկանց խոսքերը, բայց միևնույն ժամանակ հպարտանում ես՝ տեսնելով , որ ազգդ միասնական է: Ի դեպ՝ մարտի 28-ին պարզ կդառնա սահմանադրական դատարանի որոշումը, մարդիկ պատրաստ են պայքարել, եթե որոշումն անարդարացի լինի:

Մենք երիտասարդական շարժում

 


Այս թեմայով